Բացահայտե՜ք ապագայի հեռուստատեսությունը

Պրեմիում ժամանցի փորձառություն
Ucom-ից

Uplay-ի հնարավորություններն ու առանձնահատկությունները

Անցում կատարեք Smart TV տեխնոլոգիային և ստացեք հասանելիություն Ձեր բոլոր սիրելի ֆիլմերին ու հեռուստածրագրերին առանց Ucom բաժանորդագրության։ Դիտեք Netflix-ի և Youtube-ի բովանդակությունն ուղղակիորեն մեր հարմարավետ ինտերֆեյսի միջոցով։
Պատրա՞ստ եք բոլորովին նոր դիտման փորձառության

Ժամանակակից և պարզ ինտերֆեյս

Նոր սերնդի դիզայն՝ ստեղծված Ձեր հարմարավետության համար
Անհատականացված առաջարկներ, արագ որոնման հնարավորություն և ինտուիտիվ մենյու, որոնք կդարձնեն Ձեր սիրելի բովանդակությունն առավել հասանելի

Uplay-ը շարժման մեջ

Տարեք Ձեր ժամանցը ամենուր Uplay բջջային հավելվածով
  • Դիտեք Ձեր սիրելի բովանդակությունն ամենուր և ցանկացած պահի
  • Ներբեռնեք ֆիլմեր և հաղորդումներ օֆլայն դիտման համար
  • Շարունակեք դիտումը նույն րոպեից՝ ցանկացած սարքի վրա
  • Ստացեք ծանուցումներ նոր թողարկումների և առաջարկների մասին

Android STB՝ բարձր արդյունավետության ժամանցի կենտրոն

Ճկուն փաթեթներ՝ հարմարեցված Ձեր կյանքի ռիթմին
  • Նրբաճաշակ և կոմպակտ դիզայն
  • Ակնթարթային միացում և սահուն նավիգացիա Android համակարգի շնորհիվ
  • Ձայնային հեռակառավարման վահանակ
Գնել

Հարուստ և տեղայնացված բովանդակություն

Ժամանցային և բարձրորակ հայկական բովանդակություն՝ մեկ հարթակում
  • Ուղիղ հեռարձակում
    Ավելի քան 200 + թիվի հեռուստաալիք
  • VoD տեսադարան
    Լավագույն ֆիլմեր, սիրված սերիալներ, սպորտային իրադարձություններ և մանկական հաղորդաշարեր
  • Համաշխարհային հարթակներ
    Ուղիղ մուտք դեպի YouTube, Netflix և այլ սիրված ծառայություններ
  • Բարձրորակ հայկական բովանդակություն
    Բացառիկ համագործակցություն հայկական ֆիլմերի ամենամեծ հարթակի՝ Armflix-ի հետ

Անխափան բազմասարք փորձառություն

Մուտք գործեք Uplay Հայաստանի ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ Ձեր նախընտրած սարքերի միջոցով։ Վայելեք զուգահեռ դիտման հնարավորություն Ձեր սմարթֆոնների, պլանշետների և նոութբուքերի վրա՝ ավտոմատ կերպով պահպանելով դիտման ընթացքը բոլոր սարքերում

Առաջադեմ ֆունկցիոնալություն և անհատականացում

Ձեր հեռուստադիտման փորձառությունը՝ ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում եք
  • Կանգնեցնել, Վերադառնալ, Ներբեռնել
    Catch-up մինչև 7 օր
  • Փոփոխվող պրոֆիլներ
    Բացահայտեք հեռուստադիտման նոր ձևաչափ՝ ամենաժամանակակից հնարավորություններով
  • Ճկուն ալիքների փաթեթներ
    Ընտրեք և վճարեք միայն Ձեր նախընտրած բովանդակության համար
  • Կատարելագործված մանկական ռեժիմ
    Ծնողական վերահսկողության համապարփակ գործիքներ՝ ընտանեկան դիտման համար

Հասանելի յուրաքանչյուրին` ինչպես Ucom, այնպես էլ ոչ Ucom օգտատերերին

Ունիվերսալ հարթակ՝ առանց սահմանափակումների
  • Բաց է ինչպես Ucom, այնպես էլ ոչ Ucom հաճախորդների համար
  • Արագ տեղադրում և STB ակտիվացման պարզ գործընթաց
  • Անխափան ինտեգրում առկա տնային ժամանցի համակարգերի հետ

Միացե՛ք մեզ

Ձեր Uplay հնարավորությունները

Ուղեցույց

Այս ուղեցուց-տեսանյութը ներկայացնում է նոր Uplay հեռուստատեսային և մեդիա հարթակի բոլոր թարմացումները

Ինչպե՞ս օգտագործել

Մուտք գործեք Uplay ընդամենը մի քանի սեղմումով։ Այն հասանելի է բոլոր հիմնական հարթակներում

Հաճախ տրվող հարցեր

Ունե՞ք հարցեր Հետադարձ կապ
  • Նոր թիվի և մեդիա հարթակը շատ շուտով կհայտնվի Ձեր էկրաններին։ Կարիք չկա հոսանքից անջատել կամ միացնել սարքը, երբ փոփոխությունը կատարվեն, հեռուստացույցը միացնելիս կտեսնեք թարմացված տարբերակը։
    Երբ ինտերֆեյսը փոխվի, հաղորդագրության միջոցով կտեղեկանաք դրա մասին։
  • Բաժանորդագրությունը հասանելի է դարձնում ամբողջ ֆիլմադարանը որտեղ ամենաքմահաճ բաժանորդն էլ կգտնի իր նախընտրություններին համապատասխան ֆիլմը կամ սերիալը։
    Ցուցադրվող բովանդակությունը բաժանորդագրության միջոցով հնարավոր է դիտել առանց գովազդի ու ընդհատման։
    Բաժանորդագրությունը գործում է 1 ամիս և ավտոմատ կերպով բաժանորդի ընտրությամբ թարմացվում է ամեն ամիս։ Բաժանորդագրությունը հասանելիություն է տալիս տվյալ տեսակի բաժանորդագրության մեջ առկա բովանդակությանը։
  • Իհարկե, բոլոր ալիքները որոնք ներառված են Ձեր փաթեթում հասանելի են նոր հարթակում։
    Նոր հարթակում մի շարք գործողություններ, ինչպես նաև Catch-up-ն արդեն ավելի հեշտ է։ Գրեթե բոլոր ալիքների դեպքում այսուհետ կարող եք կատարել մինչև 7 օր Catch-up։
  • Նոր հարթակում վահանակի օգտագործումը մի փոքր փոփոխվել է։ Նախկինում վահանակի մեջտեղում գտնվող սլաքներով՝ շրջանաձև կոճակով, հնարավոր էր թերթել ալիքները կամ բարձրացնել և իջեցնել ձայնը։ Նոր հարթակում տվյալ կոճակը ծառայում է նավիգացիայի համար, այն կօգնի Ձեզ թերթել ալիքները և հաղորդումների ցանկը, կատարել բաժանորդագրություն և ավելին։ Ալիքները այսուհետ կարող եք փոխել CH+/- կոճակի օգնությամբ իսկ ձայնը կարող եք բարձրացնել համապատասխան կոճակի միջոցով։
  • Սարքն ակտիվացնելու համար հարկավոր է միացնել սարքը և HDMI լարի օգնությամբ կցել այն հեռուստացույցին։ Էկրանին կտեսնեք առաջին քայլը՝ վահանակի ակտիվացումը, ակտիվացնելուց հետո ընտրեք Android համակարգի լեզուն այնուհետև ընտրեք WiFi ցանցը կամ միացեք ինտերնետին Ձեր տան ռոութերին միացված Ethernet լարի միջոցով։ Խորհուրդ ենք տալիս, մուտք գործել Ձեր Google օգտահաշվի միջոցով՝ Google Play ծառայություններին հասանելություն ստանալու համար։ Կատարեք գրանցումը մուտքագրելով Ձեր բջջային հեռախոսահամարը։ Կարող եք ընտրել Ձեր նախընտրելի բաժանորդագրությունը և օգտվել Uplay հարթակից վճարումը կատարելուց հետո։ Վերջ, Ձեր սարքն արդեն միացված է և ակտիվ է։ Հաճելի դիտում ենք մաղթում։
    Տեսնել վիդեոուղեցույցը